Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին

G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) բոլոր երկրները հավանություն են տալիս հաջորդ գագաթնաժողովը Ճապոնիայի Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին այդ մասին լրգրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Մենք նախապես ստացել ենք G7-ի բոլոր երկրների հավանությունը»,- նշել Է նա:

Ավելի վաղ եկող տարի «յոթնյակի» գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու մտադրության մասին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: Նա ընդգծել Է, որ առաջիկա գագաթնաժողովի կարեւոր թեմա կդառնա միջուկային զենքի կիրառման սպառնալիքների անթյուլատրելիությունը:

«Չկա ավելի հարմար վայր նման քննարկման համար, քան Հիրոսիման»,- հայտարարել Է վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը նույնպես հավանություն Է տվել Կիսիդայի ընտրությանը:

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումներն իրականացվել են ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակն Է հարապարակվել Ճապոնիայի կայսրության կապիտուլացման արագացումը:

Այդ գրոհները դարձել են մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակը: Միացյալ Նահանգնեը մինչեւ հիմա չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը ատոմային ռմբակոծումների համար՝ դրանք արդարացնելով ռազմական անհրաժեշտությամբ:

2016 թվականին Հիրոսիմայում տեղի Է ունեցել G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նույն տարում քաղաք Է ժամանել Բարաք Օբաման՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա: Այնտեղ նա, մասնավորապես, եղել Է Խաղաղության թանգարանում եւ հանդիպել ատոմային ռմբակոծումը տեսած ճապոնացիների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]