Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Բայդենը հանդես է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի կարգավիճակ տրամադրելու օգտին

Բայդենը հանդես է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի կարգավիճակ տրամադրելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես Է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ տրամադրելու օգտին՝ վերջինիս բարեփոխման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում Է, որ Բայդենն այդ դիրքոշումը հնչեցրել Է մայիսի 23-ին Տոկիոյում Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ կայացած բանակցություններում: Մարտի 13-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթի ընթացքում հանդես Է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարենորոգման օգտին՝ Ուկրաինայի շուրջ այսօրվա իրադության պատճառով:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ պաշտպանել Է Ճապոնիայի ձգտումը բարձրացնելու սեփական պաշտպանունակությունը:

Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որն Սպիտակ տունը հրապարակել Է Միացյալ Նահանգների նախագահի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ մայիսի 23-ին Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքերի վերաբերյալ:

Ընդգծվում Է, որ Բայդենը նաեւ բարձր Է գնահատել Ճապոնիայի կառավարության գործողություններն Ուկրաինայի իրադրության առնչությամբ: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ ամերիկա-ճապոնական դաշինքը Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության անկյունաքարն Է:

Ապրիլին Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել Է կառավարությանը պաշտպանության բյուջեն կրկնապատկելու հնարավորությունը քննարկելու եւ այն համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս հասցելու առաջարկությամբ:

Ճապոնիան վերջին մի քանի տարում մեծացնում Է պաշտպանության ծախսերը, ինչը հարուցում Է հարեւան երկրների քննադատությունը: Այս ֆինանսական տարում (սկսվել Է 2022-ի ապրիլին) այդ նպատակների համար հատկացումները նախորդ տարվա համեմատությամբ աճել են մոտավորապես 50 միլարդ իենով եւ կազմել 5,37 տրիլիոն իեն (41,9 միլարդ դոլար ընթացիկ փոխարժեքով), ինչը դարձել Է ռեկորդային բարձր ցուցանիշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]