Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի բանակը կպաշտպանի Տայվանը Չինաստանի ներխուժման դեպքում. Բայդեն

ԱՄՆ-ի բանակը կպաշտպանի Տայվանը Չինաստանի ներխուժման դեպքում. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականները կմիջամտեն Տայվանի վրա հարձակվելու դեպքում, չնայած այն բանին, որ Վաշինգտոնն առաջվա պես կողմնակից Է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

«Այո, եւ դա պարտավորություն Է, որը մենք ստանձնել ենք»,-Բայդենն ասել Է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է արդյոք ԱՄՆ-ը ռազմական պլան ներքաշվել «Տայվանին պաշտպանելու» անհրաժեշտության դեպքում: Բայդենը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի մոտեցումը Տայվանի խնդրին «ամենեւին չի փոխվել», եւ Վաշինգտոնը կողմնակից Է «մեկ Չինաստանի քաղաքականության» սկզբունքին:

Մայիսին ավելի վաղ ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին հայտարարել Էր, որ Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները շարունակեն միջամտել ՉԺՀ-ի ներքին գործերին, խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Յան Ցզեչին ընդգծել Է, որ «Տայվանի հարցն» ամենակարեւոր, զգայուն եւ հանգուցային հարցն Է չին-ամերիկյան հարաբերություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]