Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցեն Համաշխարհային կրթական ֆորումին

Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցեն 
Համաշխարհային կրթական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ, 2022 թ. մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:

Գործուղման ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն կրթության որակի ապահովման կազմակերպության (QAA) գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Մանկավարժական լրացուցիչ կրթության քոլեջի պրոֆեսոր Դեյմ Էլիսոն Փիքոկի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ:

Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանն այցելելու են Լոնդոնի համալսարանի կրթության և հասարակագիտության ֆակուլտետ, Դարտֆորդի միջնակարգ դպրոց:

Նախատեսվում են այլ հանդիպումներ ու այցեր ևս, ինչպես նաև՝ հուշագրի ստորագրում Բրիտանական խորհրդի հետ:

Նախարարությունից հիշեցնում են, որ 2021 թվականին նախատեսված կրթական ֆորումը չի կայացել COVID-19 համավարակի պատճառով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]