Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ ԿԲ-ն վերսկսել է արժույթի գնումները ռուբլու ամրապնդումը զսպելու համար

ՌԴ ԿԲ-ն վերսկսել է արժույթի գնումները ռուբլու ամրապնդումը զսպելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բանկն սկսել Է արտահանողներից արժույթ գնել շուկայի մյուս մասնակցների միջոցով, որպեսզի զսպի ռուբլու փոխարժեքը չվերահսկվող ամրապնդումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրների: Թե որն Է մեխանիզմի Էությունը եւ թե հատկապես ինչպես Է այն ազդում արժութային շուկայի վրա, հրատարակության զրուցակիցը չի բացահայտել:

Կարգավորիչն սկսել Է արժույթի նման գնում կատարել ռուբլու կտրուկ ամրապնդումից խուսափելու համար, քանի որ շուկայում չի հայտնվել արժույթի վաճառվող արտահանական հասույթին համադրելի պահանջարկը, նշում Է թերթի աղբյուրներից մեկը: Ռուբլու փոխարժեքը փետրվարյան անկումից հետո սկսել Է կտրուկ ամրապնդվել արժութային վերահսկողության միջոցներ ձեռնարկելու եւ արտահանողների կողմից արժութային հասույթի պարտադիր վաճառքի ֆոնին:

Այժմ արտահանողները, նախագահի հրամանագրին համապատասխան, պետք Է երկու ամսվա ընթացքում (ավելի վաղ ժամկետը կազմում Էր ընդամենը երեք օր) վաճառեն արժութային հասույթի 80 տոկոսը:

ԿԲ-ն ապրիլի վերջին առաջարկել Էր 80 տոկոսից մինչեւ 50 տոկոս նվազեցնել պարտադիր վաճառքի նորմատիվները հումքի արտահանողների համար, որոնք բերում են հիմնական արժութային հասույթը: Առայժմ այդ առաջարկությունը չի իրականացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]