Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Կանադայում փոթորիկն ութ մարդու կյանք է խլել եւ առանց Էլեկտրականության թողել հազարավոր կանադացիների

Կանադայում փոթորիկն ութ մարդու կյանք է խլել եւ առանց Էլեկտրականության թողել հազարավոր կանադացիների

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի երկու ամենախիտ բնակեցված նահանգներում՝ Օնտարիոյում եւ Քվեբեկում, մայիսի 21-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով առնվազն ութ մարդ Է զոհվել եւ ավելի քան 50 հազարը՝ զրկվել Էլեկտրականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին:

Ինչպես նշում են կոմունալ ծառայությունները, քամու պոռթկումները, որի արագությունը ժամում գերազանցել Է 130 կիլոմետրը, տապալել են ծառեր, սյուներ եւ Էլեկտրահաղորդման գծերի հենարաններ:

Իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, մահացու հարվածների մեծ մասի պատճառը դարձել Է ծառերի տապալումը: Էներգետիկները մայիսի 22-ին առավելագույն ջանքեր են գործադրել Էներգամատակարարումները վերականգնելու համար: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել Է, որ դաշնային կառավարությունը պատրաստ Է օգնել կարիքավորներին ու տուժածներին:

«Մենք մտածում ենք բոլոր տուժածների մասին եւ շնորհակալ ենք այն բրիգադներին, որոնք աշխատում են Էլեկտրամատակարարումը վերականգնելու վրա»,-Թրյուդոն մայիսի 22-ին գրել Է Twitterղում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]