Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

 Բայդենը Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառությունը

 Բայդենը Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 23-ին Ճապոնիայի վարչապատ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել Է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառության եւ ներկայի եւ ապագա մարտահրավերնրին միասին դիմակայելու պատրաստակաության մասին: Հանդիպման սկզբի կադրերը ցուցադրել Է ազգային հանրային հեռուստատեսությունը, տեղակացնում Է «Արմանպրես»-ը:

«Ինձ համար հաճելի Է լինել այստեղ ձեզ հետ՝ շարունակելու համար մեր այն քննարկումները, թե ինչպես Ճապոնիան եւ ԱՄՆ- կարող են օգտագործել մեր դաշինքը որպես դրական ուժ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքն արդեն վաղուց Է խաղաղության եւ բարգավաճման անկյունաքար Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Եվ ԱՄՆ-ը նախկինի պես լիակատար չափով հանձնառու Է ճապոնիայի պաշտպանությանը, մենք միասին կհաղթահարենք մարտահրավերներն այսօր եւ ապագայում»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Այսօր ավելի ուշ մենք կգործարկենք Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրական փոխգործակցության (բազմակողմ) պարփակ համաձայնությունը, որի նպատակն Է մեր համագործակցության ընդլայնումը տարածաշրջանի այլ երկրների հետ եւ կոնկրետ շահերի ապահովումը Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածշրջանի բնակիչների համար»,- հավելել Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Բացի դրանից, Բայդենը Կիսիդային երախտագիտություն Է հայտնել Ուկրաինային աջակցելու համար: Մայիսի 23-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահին Տոկիոյի պալատի իր նստավայրում ընդունել Է Ճապոնիայի Նարուհիտո կայսրը: Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդնն ընդունման ժամանակ «ընդգծել Է ամերիկա-ճապոնական հարաբերությունների ուժը, որոնք հիմնված են «երկու երկրների բնակիչների «միջեւ խորը կապերի վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]