1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի ազգայնականների առաջնորդը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցումը «մարդկության դեմ հանցագործություն» է համարում

Թուրքիայի ազգայնականների առաջնորդը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցումը «մարդկության դեմ հանցագործություն» է համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մայիսի 21-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը տեղին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի քաղաքական դաշտում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ գործընկերը համարվող Բահչելին խոսել է կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Տվյալ փուլում ամենաարդարացված քայլը Շվեդիային ու Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի անդամակցության «սպասասրահ» ընդունելն է: Մենք այս երկու երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին համարում ենք ժամանակավրեպ, չարդարացված ու դեպքերի անհարկի զարգացում»,- հայտարարել է նա:

Բահչելիի խոսքով՝ սկանդինավյան երկու երկրների անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին կնշանակի «Ուկրաինայում պատերազմի շարունակում»: «Մեր կարծիքով, այդ մտադրությունը համարվում է մարդկության դեմ հանցագործություն»,- հավելել է Բահչելին:

Թուրքիայի ղեկավար Էրդողանը ևս հանդես է գալիս Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դեմ: Մասնավորապես նա թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]