1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի 
գազամատակարարումը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ, 8-րդ, 9-րդ թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Անտառային, Իսահակյան, Ավետիսյան, Գ․Նժդեհի, Միլիոնի, Զորավար Անդրանիկի, Խորենացու, Սպարապետի, Մյասնիկյան, Սայաթ-Նովայի, Սուրբ Նշանի, Աղայան, 409-րդ դիվիզիայի, Քալաշյան, Թելմանի, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի խճուղու թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:                  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]