1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1947 թ. մայիսի 21-ին ծնվել է Սեդա Ազնավուրը՝ երգչուհի:

-1967 թ. մայիսի 21-ին մահացել է Բարսեղ Կանաչյանը՝ կոմպոզիտոր:

-1969 թ. մայիսի 21-ին մահացել է Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետ (ծնվ.՝ 1882 թ.):

-1921 թ. մայիսի 21-ին ծնվել է Անդրեյ Սախարովը՝ ֆիզիկոս, խորհրդային այլախոհ:

-1937 թ. մայիսի 21-ին ծնվել է Սոֆիկո Ճիաուրելին՝ վրաց դերասանուհի:

-1904 թ. մայիսի 21-ին Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան:

-1944 թ. մայիսի 21-ին Իսլանդիան հանրաքվեով անջատվում է Դանիայից:

-1471 թ. մայիսի 21-ին ծնվել է Ալբրեխտ Դյուրերը՝ գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ.՝ 1528 թ.):

-1973 թ. մայիսի 21-ին մահացել է Իվան Կոնեւը՝ խորհրդային զորավար:

 

Հետաքրքրական է

Ատլաս (հին հունարեն՝ Άτλας)՝ տիտան, որն իր ուսերին պահում էր երկնակամարը, Հապետոսի եւ Կլիմենեի որդին, Պրոմեթեւսի եւ Էպիմեթեսի եղբայրը, Պլեադաների, Հիադաների եւ Հեսպերուհիների հայրը։ Ըստ առասպելի՝ Ատլասը պարտավոր էր իր ուսերին պահել երկինքը՝ որպես պատիժ՝ աստվածների դեմ տիտանների պատերազմին մասնակցելու համար։

Հերակլեսի սխրանքներից մեկը կապված է Ատլասի մասին զրույցի հետ։ Ըստ հետագա մի առասպելի՝ Ատլասը եղել է աֆրիկյան մի արքա, որը հրաժարվել է հյուրընկալել Պերսեւսին, ինչի համար էլ վերջինիս կողմից Մեդուսայի գլխի օգնությամբ փոխարկվել է Ատլաս լեռան։ Ատլասի անունից ծագել է Ատլանտյան օվկիանոսի անվանումը։ Քարտեզների անդրանիկ ժողովածուների վրա Ատլասի պատկերումից ծագել է ատլաս անվանումը։ Ճարտարապետության մեջ ատլասներ կոչվում են տղամարդկանց այն արձանները, որոնք իրենց ուսերին պահում են ծածկը կամ սյունասրահը։ Ատլասի կերպարը հանդիպում է պոեզիայում։

Կիրառվել է անտիկ շրջանում (Զեւսի տաճարը Ակրագասում՝ Ակրագանտ, այժմ Ագրիջենտո, Իտալիա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ) եւ 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկզբի ճարտարապետության մեջ (Թուլոնի ռատուշայի Ատլանտները, Ֆրանսիա, 1656-1657 թթ., քանդակագործ՝ Պ. Պյուժե։ Սանկտ Պետերբուրգի Նոր Էրմիտաժի սյունասրահի Ատլանտները, 1844-1849 թթ., քանդակագործ՝ Ա. Ի. Տերեբենյով)։

Գառնիի հեթանոսական տաճարի (1-ին դար) հյուսիսային ճակատի աստիճանների երկու կողմում կան Ատլասին պատկերող բարձրաքանդակներ։

Ա. Հ.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]