Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 հազար 262-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24  ժամում երկրում գրանցվել է 228 նոր դեպք, որից 47-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 229 հազար 582 դեպքից 7 մլն 30 հազար 355-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

706 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 475 հազար 292 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝  57 մլն 766 հազար 11 քաղաքացի, երրորդ՝ խթանիչ դեղաչափը՝ 27 մլն 386 հազար 218 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]