1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում 
Հայաստանի կառավարության նվաճումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 16-20-ը Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 31-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայաստանում հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ձեռքբերումներին և մարտահրավերներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, միջոցառման շրջանակներում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես է եկել առանձին զեկույցով: Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով ներդրվող առանցքային ինստիտուտները, որոնք հենվում են իրավունքակենտրոն մոտեցումների վրա:

Տեղեկացվել է, որ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը, որն ամբողջացնում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների շղթան:         Փոխնախարարն ընդգծել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծ դերակատարում ունի օբյեկտիվ մշտադիտարկումը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է մոնիթորինգի ենթարկելու բարեփոխումներից հետո ձևավորվող իրավիճակը և շարունակելու քայլեր ձեռնարկել քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները՝ վերահաստատելով ՄԱԿ-ի պատրաստակամությունն աջակցելու ոլորտային բարեփոխումների իրականացմանը: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոստիկանական ոլորտի բարեփոխումներին, որոնց իրականացման ընթացքում գործուն աջակցություն է ունեցել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):

Միջոցառումն անցկացվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիլա Պիտերս Յահիայի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտտալի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]