Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

ՏՏ ոլորտի հազար մասնագետներ և ավելի քան քսանհինգ տեղական և միջազգային խոսնակներ կմասնակցեն «Երևան, Թեք Ֆորում-2022»-ին

ՏՏ ոլորտի հազար մասնագետներ և ավելի քան քսանհինգ տեղական և միջազգային խոսնակներ կմասնակցեն «Երևան, Թեք Ֆորում-2022»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի տեխնոլոգիական «Երևան, Թեք Ֆորում-2022» (Yerevan Tech Forum 2022-YTF) միջոցառումը, որին կմասնակցեն ոլորտի շուրջ 1000 մասնագետներ և 25+ տեղական ու միջազգային խոսնակներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին։ 

Ֆորումի նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝  համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած սպառնալիքները, մշակելու լուծումներ՝ վեր հանված խնդիրների վերաբերյալ։ 

Երևան Թեք Ֆորում 2022-ի  ընթացքում կլինեն ելույթներ և քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ. «Տեխնոլոգիաները  փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների  պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում»։ 

Ֆորումի շրջանակում կանցկացվեն նաև պանելային քննարկումներ: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Երևան Թեք Ֆորում 2022-ի պաշտոնական գործընկերը:  

Մասնակցելու համար հարկավոր է ունենալ հրավիրատոմս, որը կարող եք ստանալ լրացնելով մասնակցության հայտը www.yerevantechforum.am կայքում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]