1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեռահասներն ու երեխաներն արդեն հայ սուպերհերոս ունեն. մեծ էկրան է բարձրացել «Վիշապ» գեղարվեստական ֆիլմը

Դեռահասներն ու երեխաներն արդեն հայ սուպերհերոս ունեն. մեծ էկրան է բարձրացել 
«Վիշապ»  գեղարվեստական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 19-ից մեծ էկրան է բարձրացել «Վիշապ»  գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի ստեղծագործական խումբը վստահեցում է՝ այս ժանրում աշխատելը նոր էր ու բարդ:

«Ամբողջ աշխարհում կա սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանելու ձևաչափը: Մտածեցինք, իսկ ինչու չունենանք նաև մենք։ Եվ Ռուբեն Ջաղինյանի հետ ծնվեց մտահղացումը, որից էլ փորձեցինք ստանալ ֆիլմը։ Նախագիծը դժվար և բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց, ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:

Նրա խոսքով՝ թիմային որոշում էին կայացրել, որ ֆիլմի գլխավոր դերակատարները պետք է հանրությանը հայտնի չլինեին, ինչը ռիսկային էր, սակայն դերասաններն արդարացրել են իրենց սպասումները:

«Առաջին փորձը արված է: Կարծում եմ, որ հայ երիտասարդների համար սա հաճելի անակնկալ կլինի, նոր էջ է բացվում հայկական ֆիլմարտադրության մեջ: Սցենարով՝ մեր դերասանները 18-20 տարեկան են, իսկ այդ տարիքային խմբում չունենք փորձառու դերասաններ: Դժվար էր, սակայն նաև շատ հետաքրքիր էր նրանց հետ աշխատելը: Կարծում եմ, որ շատ լավ ճանապարհ է բացվում նրանց համար, իսկ լսարանն էլ նոր դեմքեր կտեսնի, թեպետ ֆիլմում կան նաև շատ հայտնի և փորձառու դերասաններ»,-ասել ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

Ֆիլմի ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով էլ Վիշապ անունը պատահաբար չի ընտրվել:

«Հիմքում հայկական լեգենդ կա:  Ու մենք փորձել ենք ցույց տալ, որ եթե կյանքում կա չար ուժ, ապա դրան հաղթող բարի ուժ էլ կա»:

«Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]