Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

 G7-ի ֆինանսների նախարարները չեն համաձայնեցրել ռուսաստանյան նավթի ներմուծման ստրատեգիան

 G7-ի ֆինանսների նախարարները չեն համաձայնեցրել ռուսաստանյան նավթի ներմուծման ստրատեգիան

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» երկրների  ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները չեն կարողացել միասնական ստրատեգիա մշակել ռուսաստանյան նավթի ներմուծումից հրաժարվելու կամ այն կրճատելու վերաբերյալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հայտնել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանետ Յելլենը: Նա լրագրողներին ասել Է, որ Գերմանիայում տեղի ունեցած նախարարական հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի նավթային եկամուտների սահմանափակման կրկնակի պատժամիջոցները եւ մյուս միջոցները՝ Էներգակիրների գների ազդեցության նվազարկմամբ:

Նրա խոսքով՝ «նպատակն այն Է, որպեսզի պահպանվի ռուսական նավթի մի մասի մուտքը շուկա՝ համաշխարհային գները չբարձրանալու համար»: Դրա համար կարելի Էր ստեղծել ռուսական նավթի «գնորդների կարտել», որը կորոշեր առավելագույն գինը, որը ենթակա Է վճարման, նպատակ ունենալով սահմանափակել ՌԴ-ի եկամուտները: «Շատերը, ներառյալ ես, գտնում են, որ դա գրավիչ Է ընդհանուր տնտեսական տեսակետից, բայց իրականում ստիպել, որ դա աշխատի, դժվար Է, եւ այդ բոլոր հարցերը մշակված չեն եղել»,-հավելել Է Յելլենը:

Ինչպես հաղորդել Է Bloomberg-ը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նավթի գների սահմանափակումը կդարձնի Ասիայում իր ուղեւորության գլխավոր թեման, քանի որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն աշխատում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկի սահմանափակման վրա: Այս հարցին ծանոթ մարդկանցից մեկի խոսքով՝ ԵՄ-ի ղեկավարները կպաշտպանեն գների սահմանափակումը, երբ մայիսի վերջին կհավաքվեն Բրյուսելում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար, նշում Է գործակալությունը: «Եվրոպացիները փորձում են հասկանալ, թե իրենք ինչ են պատրաստվում անել, եւ դա հիմնականում կախված Է հենց իրենցից»,-ասել Է Յելլենը: «Նրանց գլխավոր նպատակը ռուսական նավթի կախվածությունից ազատվելն Է հաջորդ տարվա ընթացքում, եւ, ես կարծում եմ, նրանք պատրաստ են քննարկել Ռուսաստանի եկամուտների կրճատման միջոցները»,-ընդգթել Է նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]