Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Եվրոպական ընկերությունները ՌԴ-ի գազի դիմաց պետք վճարեն բացառապես եվրոյով. Եվրահանձնաժողով

Եվրոպական ընկերությունները ՌԴ-ի գազի դիմաց պետք վճարեն բացառապես եվրոյով. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ընկերությունները ռուսաստանյան բնական գազի դիմաց պետք վճարեն բացառապես եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը:

Մեկնաբանելով ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, որ եվրոպական մի շարք խոշոր գազային ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում, որոնց միջոցով եվրոյով կատարվող վճարումները փոխարկվում են ռուսական ռուբլու, նա մայիսի 20-ին Էստոնիայի ERR հեռուստառադիոհեռարձակող ընկերությանն ասել Է, որ «դա նորմալ չԷ»: «Պայմանագրերը շատ հստակ են, պայմանագրերում խոսվում Է եվրոյի եւ դոլարի մասին:

Դա նորմալ Է, բայց ոչ ռուբլու: Այդ հնարքով, որը Պուտինը փորձում Է օգտագործել, նա ջանում Է արտարժույթով գործուն վիճակում պահել իր կենտրոնական բանկը, ինչը թույլատրված չԷ պատժամիջոցներով»,-նշել Է ԵՀ-ի փոխնախագահը: «Կենտրոնական բանկը (ՌԴ-ի) գտնվում Է պատժամիջոցների ներքո, եւ ընկերությունները, պայմանագրերի համաձայն, պետք Է վճարեն միայն եվրոյով: Դա ամրագրված Է պայմանագրերում: Պուտինը պահանջում Է պայմանագրերի խախտում»,-ասել Է Թիմերմանսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]