Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային 
կարգապահությունը պարբերաբար խախտելու համար. «Հայաստան» համահայկական 
հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հերքում է լուրերը, թե Հիմնադրամի աշխատակցին աշխատանքից  հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով:

«Սույն թվականի մայիսի 19-ին մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ են դրվել Հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումը՝ ««Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով» վերնագրով, ինչպես նաև նույն օրը Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցրած նույնաբովանդակ ելույթը։

Իրականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ խստորեն պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները

Հիշեցնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության ապաքաղաքական կառույց է և Հիմնադրամի հեղինակությունն ու բարի համբավն արատավորող ապատեղեկատվության տարածումը, Հիմնադրամի գործունեության քաղաքականացման փորձերն անընդունելի են և կարող են վնասել Հիմնադրամի գործունեության արդյունավետությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հիմնադրամի հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]