Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Շվեդիայի խորհրդարանը կառավարությունից պահանջել է դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը

Շվեդիայի խորհրդարանը կառավարությունից պահանջել է դադարեցնել Ռուսաստանից 
նավթի և գազի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանը մայիսի 19-ին կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին  ասվում է օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրությունում։

«Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Շվեդիան դադարեցնի ռուսական էներգակիրների ներկրումը, հատկապես հանածո վառելանյութերը՝ ինչպիսիք են բնական գազը և նավթը: Կառավարությունը պետք է ուսումնասիրի, թե ինչ ներկրումներ են կատարվում այսօր: Դրանից հետո պետք է գործնականում  դիտարկել հնարավոր այլընտրանքները՝  Շվեդիայի էներգամատակարարումը երկարաժամկետ ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդարանն ընդգծել է, որ Շվեդիայի կառավարությունը պետք է շարունակի ԵՄ-ում այն գիծը, ըստ որի եվրոպական կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից պետք է հնարավորինս շուտ դադարեցվի:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]