Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. նախատեսված է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. նախատեսված է 
եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ 

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]