Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում կքննարկեն միության շրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում կքննարկեն միության շրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները

 ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներին մայիսի 27-ին կայանալիք գագաթնաժողովում կառաջարկվի քննարկել միությանշրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները: Մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել Է, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանս-կապով, ԵԱՏՄ-ի ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց: Ավելի վաղ պլանավորվել Է, որ ԵԱՏՄ-ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին Բիշքեկում: Մյասնիկովիչը նաեւ տեղեկացրել Է, որ նախօրյակին Բիշքեկում կկայանա առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը, որտեղ նույնպես տեսակոնֆերանսի ռեժիմով կմասնակցեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]