1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետք չէ փորձել զարտուղի ճանապարհներով գնահատական ստանալ. Կարո Նասիբյան

Պետք չէ փորձել զարտուղի ճանապարհներով գնահատական ստանալ. Կարո Նասիբյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ թեստերի տպագրության փուլն է: Տպագրության ավարտից հետո նախանշված է դրանց բաշխման փուլը: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննության օրերին խիստ վերահսկողություն են իրականացնելու:  

«Իմ հորդորն է դիմորդներին՝ չփորձեն զարտուղի ճանապարհներով գնահատական ստանալ: Շատ խիստ ենք լինելու: Ընդունելության քննությունը դպրոցի ավարտական քննություն չէ, ոչ էլ դպրոցի սովորական գրավոր աշխատանք է: Եթե դիմորդը փորձի էլ օգտվել հեռախոսից, այլ ուրիշ ճանապարհներով թեստը լրացնի, միևնույն է, մեր պրոֆեսիոնալ մասնագետները  շատ արագ կհայտնաբերեն»,- ասաց Կարո Նասիբյանը:

Քննական կենտրոնների թիվը 41-ն է, 14-ը՝ մայրաքաղաքում, 27-ը՝ մարզերում: Քննությունների ժամանակացույցը հետևյալն է. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ հունիսի 7, «Օտար լեզու»՝ հունիսի 10, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ հունիսի 14, «Մաթեմատիկա»՝ հունիսի 17, «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»՝ հունիսի 21, «Քիմիա», «Ռուսաց լեզու»՝ հունիսի 24:

Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ հունիսի 26-ից սկսելու են լրացուցիչ փուլի համար ընդունել դիմում-հայտեր: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է:

«Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների անվանումները, և մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել, առանց քննության, իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասաց Կարո Նասիբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]