Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

ԱԽ քարտուղարը ներկայացրեց, թե ինչու չի կայանում սահմանազատման և սահմանագծով հարցով հանձնաժողովի հանդիպումը

ԱԽ քարտուղարը ներկայացրեց, թե ինչու չի կայանում սահմանազատման և 
սահմանագծով հարցով հանձնաժողովի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական համաձայնություն ձեռք չբերելու պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բնականաբար, տեխնիկական համաձայնության տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Հայկական կողմը հույս ունի,  որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և հանդիպումը կլինի:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցյալ տարի նոյեմբերին Սոչիում և Բրյուսելում: «Մենք ակնկալում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ երկու հայտարարությունների տրամաբանության շրջանակներում: Ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակում լուծում կգտնվի»,-նշեց Գրիգորյանը:

Նախորդ տարի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]