1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խարկովում հանել են Ալեքսանդր Նեւսկու հուշարձանը

Խարկովում հանել են Ալեքսանդր Նեւսկու հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովում հանել են Նովգորոդի իշխան, Կիեւի մեծ իշխան, զորահրամանատար, Ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Ալեքսանդր Նեւսկու հուշարձանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՈւՆԻԱՆ գործակալությունը:

«Ապառուսականացումը շարունակվում Է: Խարկովում հանել են Ալեքսանդր Նեւսկու հուշարձանը»,-ասվում Է տեսանյութին կից գրության մեջ, որը զետեղված Է ՈւՆԻԱՆ-ի Telegram-ալիքում: 18-վայրկյան տեւողությամբ տեսահոլովակի կադրերում պատկերված Է, թե ինչպես են հուշարձանը պատվանդանի վրայից քաշում-տանում բեռնատարի օգնությամբ: Հուշարձանը տեղադրել են 2004 թվականին, Խարկովի 350-ամյակին նվիրված տոնակատարության կապակցությամբ անցկացված հանդիսությունների ժամանակաշրջանում:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել Է, որ Կիեւի իշխանություններն անցկացնում են ռուսախոս բնակչության հարկադրական ասիմիլյացիա: Նա նշել Է, որ Ռուսաստանը ցանկանում Է Ուկրաինան տեսել բարեկամական, առանց արգելքի ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի նկատմամբ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ քրեական գործ Է բացվել Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի՝ Խարկովում կանգնեցված հուշարձանը հանելու փաստով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]