Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար

Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. 
ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի համար առաջնային է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, Հայաստանն այս օրակարգով է գնում բանակցությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցում:

«Առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն: Եվ հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը: Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,-ասաց Գրիգորյանը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]