Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

ՀՀ-ի  և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար

ՀՀ-ի  և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել 
բանակցություններ. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու կողմի ներկայացրած  առաջարկների փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ: Մենք այս հարցը, բնականաբար, Բրյուսելում բարձրացրել էինք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց՝ հայկական կողմը խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ պահի ընդհանուր հայտարարի գալու հույս ունի: «Քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի: Եվ այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»,-նշեց նա:

Գրիգորյանը հավելեց, որ կշարունակեն աշխատանքը:

«Մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ, և փորձելու ենք առաջ շարժվել»,- եզրափակեց նա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]