Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ մեկ օրում «Ազովստալում» 771 զինվոր Է հանձնվել

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ մեկ օրում «Ազովստալում» 
771 զինվոր Է հանձնվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազով» ազգայնական ստորաբաժանման ավելի քան 770 զինվոր Է գերի հանձնվել անցած օրը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, ընդամենը զենքը վայր Է դրել արդեն 1 730 մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Անցած օրը շրջափակված «Ազովստալ» մետաղագործական կոմբինատում գերի Է հանձնվել «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինվոր: Ընդամենը մայիսի 16-ից գերի Է հանձնվել 1 730 զինվոր, այդ թվում 80 վիրավոր»,- ասել Է Կոնաշենկովը: Ստացիոնար բուժման կարիք ունեցող բոլոր մարդիկ բժշկական օգնություն են ստանում Նովոազովսկի եւ Դոնեցկի բժշկական հիմնարկություններում, ճշգրտել Է նա:

Մայիսի 17-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր «Ազովստալ» գործարանում շրջափակված ուկրաինացի զինառայողների գերի հանձնվել սկսելու մասին: Քաղաքի համար մարտերը շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել Ռուսաստանի եւ Դոնեցկի ուժերի հաղթանակով: Ապրիլի 21-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման Է տվել հրաժարվել գործարանը գրոհելուց եւ շրջափակել ձեռնարկությունը: Այդ պահին «Ազովստալում», ռուս զինվորականների տեղեկատվությամբ, մնացել Էր ավելի քան 2 հազար մարդ՝ քաղաքի սկզբնական կայազորի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]