Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են 
իրադրությունն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկել է իրադրությունն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրադրության և տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև դեպքերի զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կիպրոսում»,- ասվում է հայտարարության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]