Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն ձգտելու է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները. Բայդեն

ԱՄՆ-ն ձգտելու է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի 
դիմումները. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները մտադիր են աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ հնարավորինս արագ հաստատելու Ֆինլանդիայից և Շվեդիայից դաշինքին միանալու դիմումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ես ջերմորեն ողջունում և վճռականորեն աջակցում եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատմական հայտերը և անհամբեր սպասում եմ՝ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որպեսզի արագորեն Ֆինլանդիային և Շվեդիային ընդունենք պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական դաշինքի կազմ»,- ասվում է ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարության մեջ:

Բայդենն ընդգծել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ԱՄՆ վաղեմի գործընկերներն են: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալով՝ նրանք էլ ավելի կամրապնդեն մեր պաշտպանական համագործակցությունը և օգուտ կտան դաշինքին»,- նշել է ԱՄՆ նախագահը: Բայդենը տեղեկացրել է, որ մայիսի 19-ին Վաշինգտոնում հանդիպելու է Ֆինլանդիայի նախագահի ու Շվեդիայի վարչապետի հետ՝ խորհրդակցություններ անցկացնելու դաշինքին միանալու դիմումների շուրջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]