1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համաշխարհային բանկը 30 մլրդ դոլար կհատկացնի պարենային անվտանգության բարելավման համար

Համաշխարհային բանկը 30 մլրդ դոլար կհատկացնի պարենային անվտանգության 
բարելավման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 30 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնի մոլորակի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված տարբեր նախագծերի իրականացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Մասնավորապես, նշված միջոցներն առաջիկա 15 ամիսների ընթացքում կուղղվեն գյուղատնտեսության և սոցիալական ոլորտների, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և ոռոգման հետ կապված նախաձեռնությունների ֆինանսավորմանը։

«Սննդի գների աճը կործանարար ազդեցություն է թողնում ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց վրա», - նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը: Նա ընդգծել է, որ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո մյուս երկրները պետք է ավելացնեն էներգակիրների և պարարտանյութերի մատակարարումների ծավալները, միջոցներ ձեռնարկեն գյուղատնտեսությանն աջակցելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]