Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ռաֆիկ Արամյանը

Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի 
պաշտոնում ընտրվել է Ռաֆիկ Արամյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության մայիսի 18-ի նիստում  ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, ներկայացնելով Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշել է, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ:  

«Մենք պետք է զբաղվենք մաթեմատիկական խնդիրներով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն: Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններն իրենց անհրաժեշտ մաթեմատիկական խնդիրների լուծման համար: Այդպիսով հնարավոր կլինի ստեղծել մրցունակ միջավայր՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներին», - ասել է Ռաֆիկ Արամյանը:

Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թ.-ին, Աշտարակ քաղաքում:

2013 թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում:

2021 թ.-ին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:

2013 թ.-ից ՀՀ  ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է և Հայ-Ռուսական համալսարանի  մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն վարիչ:

Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների և միջնակարգ դպրոցի երեք դասագրքերի հեղինակ է: Նա American Journal of Applied Mathematics (AJAM)  և Advances in Pure Mathematics (APM)  ամսագրերի  խմբագրական  խորհրդի (AMU), Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական անդամ (ATINER) է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]