1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Վեկտոր»-ը ծաղկախտի դեմ նոր պատվաստանյութի գրանցման հայտ Է ներկայացրել

«Վեկտոր»-ը ծաղկախտի դեմ նոր պատվաստանյութի գրանցման հայտ Է ներկայացրել

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի առողջապահության նախարարությանը հայտ Է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությանը հայտ Է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «ՕրտոպոկսՎակ»-ը պատվաստանյութ Է թուլացած կենդանի վիրուսի հիմքի վրա՝ բնական ծաղկախտի կանխարգելման համար: Պատրաստուկն իրենից ներկայացնում Է գենետիկ կոմպոզիցիա, որը ձեւավորում Է կայուն իմունիտետ եւ դրա հետ մեկտեղ շատ անվտանգ Է, ճշտել են գերատեսչությունում:

Այս պատվաստանյութը կոչված Է դառնալու հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բարձրարդյունավետ եւ անվտանգ միջոցների շտամարանի հանգուցային բաղադրիչներից մեկը, ընդգծել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]