Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը գերազանցել Է 40 տարվա ռեկորդը

Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը գերազանցել Է 40 տարվա ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն ապրիլի արդյունքներով ռեկորդային Է դարձել 1982 թվականի մարտից ի վեր՝ մեկ ամիս առաջվա 7 տոկոսի դիմաց կազմելով 9 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Ազգային վիճակագրական բյուրոյի  (Office for National Statistics, ONS) տվյալները:

Ապրիլ ամսվա ընթացքում սպառողական գները 2,5 տոկոսով աճել են մարտի ամսի 1,1 տոկոսով աճից հետո: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են DailyFХ պորտալի կողմից անցկացված հարցմանը, սպասում Էին տարեկան գնաճի արագացման մինչեւ 9,1 տոկոս: Ամսական արտահայտությամբ սպասվում Էր մինչեւ 2,6 տոկոսով սպառողական գների աճ: Տարեկան ցուցանիշը ռեկորդային Է դարձել 1982 թվականի մարտ ամսից ի վեր: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում գրանցվել Է 9,1 տոկոսով գնաճ: Դրա հետ մեկտեղ CPPIH ինդեքսը (գնաճ՝ հաշվի առնելով բնակարանները պահելու տնատերերի ծախսերը) մեկ ամիս առաջվա 5,7 տոկոսից հետո կազմել Է 6,2 տոկոս: Ապրիլին, ըստ այդ ինդեքսի, գներն աճել են 0,7 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]