Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Բալթյան երկրները եւ Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել են ուժեղացնել իրենց պաշտպանությունը. The Washington Post

Բալթյան երկրները եւ Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել են ուժեղացնել իրենց պաշտպանությունը. The Washington Post

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթյան երկրները եւ Լեհաստանը դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով զգալիորեն ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունն իրենց տարածքներում, ինչպես նաեւ այնտեղ տեղակայել այնպիսի լրացուցիչ սպառազինություն, ինչպիսիք հակաօդային պաշտպանության միջոցներ են՝ Ռուսաստանի հնարավոր «ուղղակի ագրեսիան» կանխելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Washington Post թերթը: «Ռուսաստանի ուղղակի ռազմական ագրեսիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ չի կարելի բացառել»,-ասվում Է Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի խորհրդապահական համատեղ առաջարկության մեջ, որը հայտնվել Է թերթի տրամադրության տակ: Դրանում պնդում են, որ «Ռուսաստանը կարող Է արագորեն զինված ուժեր կենտրոնացնել ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանի մոտ եւ դաշինքին պատերազմի առաջ կանգնեցնել որպես կատարվող փաստ»: Փաստաթղթում առաջարկվում Է երկրներից յուրաքանչյուրին, որոնց կարող Է «սպառնալ Ռուսաստանը», ուղարկել մինչեւ 20 հազար թվանականով զորակազմ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է հրատարակությունը, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից, «թերահավատ են» այն հարցում, որ Ռուսաստանն առաջիկայում սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի երկրների տարածքների համար: Նրանք կարծում են, որ ուժերի նման մասշտաբային ընդլայնումն աշխարհի մյուս շրջանների հաշվին, կարող Է թուլացնել իրենց զսպման հնարավորությունները եւ չափազանց թանկ են նստում: Այդ հարցի վերաբարյալ նախնական որոշումը պետք Է ընդունվի մինչեւ հունիսի վերջը, երբ ՆԱՏՕ-ի առաջնորդները կհանդիպեն Մադրիդի գագաթնաժողովում: Սպասվում Է, որ այս հանդիպմանը նրանք նաեւ սկզբնապես հավանություն կտան դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերին այն պայմանով, որ Թուրքիան հետ կկանչի իր առարկությունները, գրում Է The Washington Post-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]