1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շախմատի ընտրանու նոր մարզիչ Արման Փաշիկյանը՝ զբաղեցրած պաշտոնի և անելիքների մասին

Շախմատի ընտրանու նոր մարզիչ Արման Փաշիկյանը՝ զբաղեցրած պաշտոնի և 
անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը նոր գլխավոր մարզիչ ունի. ընտրանին կգլխավորի գրոսմայստեր Արման Փաշիկյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Փաշիկյանը շեշտեց, որ առանց երկար մտածելու է համաձայնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին:

«Երկար տարիներ է, ինչ մարզչական աշխատանքով եմ զբաղվում և մեծ սիրով համաձայնեցի գլխավորել հավաքականը: Արոնյանի` Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո, ընտրանու կազմում սերնդափոխություն է տեղի ունենում: Հիմա պետք է երիտասարդներն առավել ուժեղ դառնան, քանի որ Հայաստանի շախմատի հավաքականն այնպիսի անցած ճանապարհ ունի, որն օրինակելի է»,- ասաց Փաշիկյանը:

Վերջինս շեշտեց, որ հավաքականն այս տարի կայանալիք շախմատային Օլիմպիադայում իր առաջ մի խնդիր ունի` հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնել:

«Մենք տաղանդավոր երիտասարդ սերունդ ունենք, որը ճիշտ աշխատանքի դեպքում ունակ է բարձր արդյունքներ գրանցել շախմատում»,- ասաց նա:

Արման Փաշիկյանը Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն է, աշխատել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցում, օտարերկրյա մարզիկների հետ աշխատանքային երկարամյա փորձ ունի:

Մինչ այս Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն Արշակ Պետրոսյանն էր, որի ղեկավարությամբ ընտրանին 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]