Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին հանդիպում կանցկացնեն առցանց ձեւաչափով

BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին հանդիպում կանցկացնեն առցանց ձեւաչափով

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 18-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին վիրտուալ ձեւաչափով»,- ասել Է նա: Դիվանագետը նշել Է, ր հանդիպումը տեղի կունենա ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Իի նախագահությամբ: Ռուսաստանը միջոցառմանը կներկայացնի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]