1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կընդլայնվեն ուսումնասիրություն սկսելու հիմքերը. փոփոխություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում

Կընդլայնվեն ուսումնասիրություն սկսելու հիմքերը. փոփոխություն՝ ապօրինի ծագում 
ունեցող գույքի բռնագանձման օրենքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց  կառավարության ներկայացրած՝  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց 
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախագծով նախ առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը, և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից այդ հասկացության շրջանակում ներառել նաև այն անձանց, որոնք ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով:

«Առաջարկում ենք նախատեսել վարույթ իրականացնող մարմնի լիազորությունը՝ սեփական նախաձեռնությամբ սկսելու ուսումնասիրություն, բայց միայն այն դեպքում, երբ արդեն իսկ վարույթում գտնվող ուսումնասիրությամբ ի հայտ են գալիս կասկածներ, որ պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք»,-ասաց Գալյանը:

Ըստ նրա՝ շուրջ 2 տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրություններով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ որոշ ուսումնասիրություններ իրենց բարդությամբ այնպիսին են, որ դրանք 2 տարում ավարտելը ողջամիտ չէ: «Ընդ որում, ողջամիտ չլինելը պայմանավորված է  մի շարք օբյեկտիվ հանգամանքներով՝ տեղեկատվություն հավաքելու հետ կապված, փորձաքննությունների նշանակման, անցկացման հետ կապված օբյեկտիվ խնդիրներով: Ուստի այս խնդիրների հաղթահարման համար առաջարկում ենք, որ ուսումնասիրության ժամկետը 2 տարվա փոխարեն տևի 3 տարի, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա»,- ասաց Գալյանը:

Նախագծով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս: Ըստ Գալյանի՝ նախատեսվող կարգավորումներից որոշները կնպաստեն, որ ուսումնասիրություններն առավել արդյունավետ և համապարփակ իրականացվեն: 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]