Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը 277 է
11:41, 18 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փողոցներում վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը ժամը 10.45-ի դրությամբ 277 է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքացիները բերման են ենթարկվել հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Ընդդիմությունը մայիսի 18-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում