Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1027 դատապարտյալ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1027 դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների թիվը 1027 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին:

«Այս պահի դրությամբ ունենք 1027 դատապարտյալ քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այդ թիվը տատանվում է 2200-ի շրջանակում: Բայց 2018 թվականից ի վեր արդեն դատապարտյալները հիմնականում 1000-ի շրջանակում են լինում: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]