1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. Ֆիդանյանը վստահեցնում է՝ Ոստիկանությունը հատուկ միջոց չի կիրառել

Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. Ֆիդանյանը վստահեցնում է՝ 
Ոստիկանությունը հատուկ միջոց չի կիրառել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է, որ ընդդիմության ակցիաների համար Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել՝ բացառությամբ մեկ դեպքի. Երևանը և որևէ պետական կառույց պարալիզացված չեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիդանյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Երևանը պարալիզացվա՞ծ է, ինչի մասին խոստացել, հորդորել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Բնականաբար, ոչ քաղաքը, ոչ որևէ պետական կառույց պարալիզացված չեն: Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Եվ պատվով պետք է նշեմ, որ մինչև օրս իրականացված բոլոր գործողությունները, դրանց զգալի մասն իրականացվել են օրենքի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը:

Նա ընդգծեց՝ արդեն մոտ 20 օր է, ինչ անհնազանդության գործողություններ են իրականացվում, սակայն վստահեցրեց, որ Ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց՝ բացառությամբ մեկ դեպքի: «Այդ հատուկ միջոցներն էլ եղել են ընդամենը վահանները: Որևէ հատուկ միջոց Ոստիկանությունը չի կիրառել»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետը՝ անդրադառնալով տեսակետներին, թե  Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում:

Հայաստանում ընդդիմադիրներն օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում ՝ իշխանափոխության նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]