Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը

Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի 
կարգավիճակ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը նշել է երկրին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը։

«Երկօրյա այցի ընթացքում (Բրյուսել) Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: <...> Վարչապետը նշել է Վրաստանի պատմական ընտրությունը՝ հօգուտ եվրոպական ընտանիք վերադառնալու և այս համատեքստում ընդգծվել է Եվրահանձնաժողովի կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 3-ին Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է հանձնել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիություն է ուղարկել ավարտված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։

Եվրահանձնաժողովի հանձնարարականը ԵՄ Խորհրդին՝ սկսելու բանակցություններ համայնքին անդամակցելու համար, առաջին պաշտոնական քայլն է դեպի անդամակցություն: Հաջորդը, երկիրը պետք է եվրոպացի բանակցողների հետ պայմանավորվի մի շարք պայմանների շուրջ, որոնք պետք է կատարի։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Այս ճանապարհով ամենաարագը գնաց Ֆինլանդիան։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսեց 2005 թվականի աշնանը, և մինչ այժմ դրանց ավարտի հեռանկարը տեսանելի չէ։

Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]