Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տղամարդը ձերբակալվել է մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով

Տղամարդը ձերբակալվել է մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի 
զրկելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 32-ամյա տղամարդու կողմից, 2022թ. մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, ով հայտնել է իր նկատմամբ սպանության սպառնալիքներ կատարելու, իրեն առևանգելու մասին:

Նախնական տվյալներով՝ տարիներ առաջ տեղի ունեցած վիճաբանության շուրջ պարզաբանում է տեղի ունեցել 32-ամյա տղամարդու և նրա ընկերոջ բարեկամի միջև, որի ընթացքում վերջինս, ատրճանակով սպառնալով փափուստի դիմելու դեպքում սպանել, տղամարդու կամքին հակառակ նրան տեղափոխել է իր առանձնատուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքը, բռունցքով հարվածել դեմքին, ստիպել տարբեր աշխատանքներ կատարել: Օրեր անց, 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, օգտվելով ձեռքերը և ոտքերը կապված չլինելու և տանտիրոջ անուշադիր լինելու հանգամանքից, տղամարդը դիմել է փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է քաղաքացուն առերևույթ առևանգած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1982թ. ծնված բնակիչ է: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, օրենքով սահմանված կարգով կատարվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրի խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են էլեկտրական պտուտակահան, փայտյա մահակ, ապակե կաթոցիչներ` պատերին մոխրացած հետքերով, կռփազենք, կանեփի բույսի սերմերի նմանվող կանաչավուն սերմեր,ծալովի դանակ, կանեփի թփեր:

Նշվում է, որ Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]