Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Նիդերլանդների և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են Կիևին զենք մատակարարելու հարցը

Նիդերլանդների և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են Կիևին զենք 
մատակարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբան, ովքեր մայիսի 17-ին ժամանել են Հաագա, քննարկել են Կիևին զենք մատակարարելու և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նիդերլանդների ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։

«Կուլեբան իր հոլանդացի գործընկեր Հուկստրայի հետ քննարկել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակը և Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, զենքի մատակարարումները, մարդասիրական և ֆինանսական օգնությունը», - նշել է Նիդերլանդների ԱԳՆ-ն։

Դիվանագետները քննարկել են նաև ուկրաինական ռազմական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող ռուսաստանցիների դատական հետապնդումը։

Նշվում է, որ Կուլեբան հետագայում կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և այլ նախարարների հետ։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]