Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է վերադարձրել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը
18:47, 17 Մայիս 2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ հետ է վերադարձվել։
Ըստ աղբյուրի՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում