Գերմանիան խոստանում է հնարավորինս շուտ օգնել Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
18:34, 17 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը անվանել է «պատմական քայլ պաշտպանական դաշինքի և Եվրոպայի համար»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Գերմանիան կփորձի այնպես անել, որ վավերացման գործընթացը արագ ընթանա»,- ասել է նա Բեռլինում։
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարող են իրենց անվտանգության համար ապավինել ՆԱՏՕ-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում