Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

ՀՀ-ում ԱՄէ դեսպանությունում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել շեյխ Նահյանի մահվան կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄէ դեսպանությունում դիվանագիտական առաքելությունների 
ներկայացուցիչներն  իրենց ցավակցությունն են հայտնել շեյխ Նահյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները շարունակում են այցելել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն՝ իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը: Իրենց ցավակցությունն են հայտնել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Ջիլդի Այազոֆը, ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ն․Գ․ Մայա Դաղերը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ն․Գ․ Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահմադ ալ-Ֆարիյան, ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էդուարդո Ռոզենբերգը, ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոթաղին, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Ն․Գ․ Քիշան Դան Դիվալը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Կլարկը:

Մայիսի 13-ին 73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ ֊Նահյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]