Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Իրանն ավարտում Է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադրությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանն ավարտում Է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադրությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շարունակում Է իր միջուկային ծրագրի զարգացումը եւ այս պահին ավարտում Է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադությունը: Մայիսի 17-ին այդ մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Բենի Գանցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանն այս պահին աշխատում Է հազար IR6 կատարելագործված ցենտրիֆուգների արտադրության եւ տեղակայման աշխատանքների ավարտման վրա, ներառյալ նոր օբյեկտի կառուցումը Նաթանզի մերձակայքի ստորգետնյա կենտրոնում»,- ասել Է նախարարը՝ հանդես գալով Ռայխմանի համալսարանում կայացած գիտաժողովում: Նրա խոսքը տարածել Է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իսրայելի նախարարի խոսքով՝ Թեհրանին «մնացել Է մի քանի շաբաթ» մինչեւ այնպիսի քանակությամբ տրոհվող նյութի արտադրումը, որը բավական կլինի առաջին միջուկային ռումբի ստեղծման համար: «Իրանը շարունակում Է կուտակել անդառնալի ծավալի գիտելիքներ եւ փորձ կատարելագործված ցենտրիֆուգների մշակման, հետազոտությունների, արտադության եւ դրանց կառավարման բնագավառում»,- նշել Է Գանցը: Նրա գնահատմամբ՝ մեկ տարի անց կանգնեցնելու Իրանի առաջշարժումը միջուկային զենքի ճանապարհին, շատ ավելի ուշ կլինի, քան այժմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]