Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանում ավելի քան 61 միլիոն ներքին զբոսաշրջիկներ են սպասվում 2022 թվականին

Ռուսաստանում ավելի քան 61 միլիոն ներքին զբոսաշրջիկներ են սպասվում 2022 թվականին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներսում 2022 թվականին տուրիստական հոսք Է սպասվում 61,2 միլիոն զբոսաշրջիկի մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Չեռնիշենկոն՝ հանդես գալով «Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագծի արդյունքների ամփոփման շուրջ խորհրդակցության ժամանակ:

«Այս տարի մենք մեր առջեւ նպատակ ենք դնում ապահովել 61,2 միլիոն ցուցանիշի ձեռքբերումը, եւ առաջին երեք ամսում մենք տեսնում ենք, որ տեմպը շատ լավ Է»,-հայտարարել Է Չեռնիշենկոն, հավելելով, որ եռամսյակի ընթացքում երկրի ներսում ճանապարհորդների թվաքանակն արդեն գերազանցել Է 11,6 միլիոնը: Նրա խոսքով՝ 2021 թվականին հաջողվել Է հասնել եւ գերազանցել պլանային բոլոր ցուցանիշները:

«Դրանց մեծ մասը գերակատարվել Է, զբոսաշրջության հոսքը կազմել Է 56,5 միլիոն մարդ՝ 52,2 միլիոն պլանային ցուցանիշի դեպքում»,-եզրափակել Է նա: «Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագիծը գործարկվել Է 2021 թվականի ապրիլի 29-ին՝ Ռուսաստանի նախագահի աջակցությամբ: Դրա նպատակների թվում Է՝ մինչեւ 2030 թվականը Ռուսաստանում զբոսաշրջիկների հոսքի աճը 65 միլիոն ուղեւորություններից մինչեւ 140 միլիոնի հասցնելն Է: Փաստաթուղթը ենթադրում Է միջոցների ձեռնարկում, մասնավորապես, նոր տուրիստական օբյեկտների ստեղծման համար, ենթակառուցվածքի զարգացում, ամբողջ երկրում տուրիստական մակրոտարածքների ձեւավորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]