1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատգամավորն առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Պատգամավորն առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության 
ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով:

Ըստ հեղինակի` այս կարգավորումը խնդրահարույց է: Փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել:

Հետեւաբար՝  նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի, որը կարող է միայն մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչեւ մեկ տարով: Սերգեյ Բագրատյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերելու է ընդունումից հետո ստեղծվող քննիչ հանձնաժողովներին: Քննարկմանն առաջարկվել է նաև հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով, ինչը հեղինակն ընդունել է:

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է առաջարկության ընդունումը` նշելով, որ գործող 6 ամիսը բավարար չէ: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Առաջին ընթերցմամբ՝ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարն առաջարկել է լրամշակել նախագծի հիմնավորումները, նաեւ հստակեցնել անցումային դրույթները:

Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]