1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի համայնքներում տնկվել է 3100 դեկորատիվ ծառ

Գեղարքունիքի մարզի համայնքներում տնկվել է 3100 դեկորատիվ ծառ

 

ԳԱՎԱՌ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւան Ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ «Սեւան Ազգային պարկ»-ի տնկարանից 3100 բարդի եւ ուռենի ծառատեսակի տնկիներ են հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի համայնքներում ծառատունկ իրականացնելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մայիսի 16-ի դրությամբ արդեն ծառատունկն իրականացված է ամբողջությամբ, մարզի գրեթե բոլոր բնակավայրերում։ «Գավառ եւ Վարդենիս համայնքներին հատկացվել է 600-ական, Մարտունի համայնքին՝ 800, Սեւան համայնքին՝ 500, Շողակաթ համայնքին՝ 200, Ճամբարակ համայնքին՝ 400 տնկիներ։ Դրանք հիմնականում բաշխվել են խոշորացված համայնքներում ընդգրկված բնակավայրերին։Տնկիները եղել են մինչեւ 2 տարեկան։ Ծառատունկն իրականացվել է բնակավայրերի պուրակներում, կրթամշակութային հաստատությունների տարածքներում, հրապարակներում, մայթերին, ճանապարհերի եզրերին։ Ճամբարակում ձեռք բերված տնկիները տնկվել են ծածկված աղբանոցի վրա ստեղծված պուրակում եւ նրան հարակից տարածքներում։ Ծառատունկն իրականացվել է համայնքների  կոմունալ սպասարկման եւ բարեկարգման հիմնարկների կողմից, որոնք էլ միաժամանակ իրականացնելու են տնկիների հետագա խնամքը»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]