Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 1,3 միլիոնը

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 1,3 միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 1,3 միլիոն մարդ Է ժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից, ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկուշաբթի օրվա առավոտվա դրությամբ ՌԴ-ի հետ սահմանը հատել Է ավելի քան 1,3 միլիոն մարդ, ներառյալ 223 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ժամանածների թվից գրեթե 34 հազար մարդ գտնվում Է ժամանակավոր տեղավորման 528 կետերում: Մնացածները տեղավորվել են ազգականների մոտ եւ մասնավոր կարգով: Նյութական օգնություն ցույց տալու(10 հազար ռուբլու չափով)՝ ժամանողների դիմումներով վճարվել Է ընդհանուր առմամբ 2,4 միլիարդ ռուբլի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]